Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
15.09.2017 | 09:28

...թե Կարապետյանների կոնգլոմերատը փորձում է թեթևացնել հայ գործարարների «հոգսը», մանավանդ որ, վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանում ինչ-որ առումով թերագնահատվում են հայկական ապրանքները:

Այդ պատճառով էլ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, իր զարմիկներից մեկի ղեկավարությամբ, Հայաստանում ստեղծել է ընկերություն, որը հայ գործարարների արտադրանքն իրացնում է ԵԱՏՄ շուկայում, նույն Սամվել Կարապետյանի կապերի շնորհիվ դյուրացնելով հայ գործարարների «դառը կյանքը»: Մյուս կողմից էլ, հայոց էներգետիկայի արքան` ՀԷՑ-երի, ԲԷՑ-երի մենաշնորհատերը, իր հայեցողության տակ է վերցնում Ռուսաստան-Հայաստան տնտեսական առանցքը:

Դիտվել է՝ 16485

Մեկնաբանություններ